Հալեպ մարզի հյուսիսում կրակի տակ է հայտնվել է Al-Jazeera հեռուստաընկերության լրագրողը: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, վիրավոր լրագրողին Սիրիայից տեղափոխել են Թուրքիա:
Հեռուստաօպերատոր Հաքան Բայգիները հայտնել է, որ իրենց մեքենան ռմբակոծության տակ է հայտնվել: Ռումբի պայթյունից իր ընկերը՝ լրագրող Օմար Հաշրամը, վիրավիրվել է, ինքը չի տուժել:
Al-Jazeera-ի աշխատակիցն այս պահին գտնվում է Թուրքիայի հիվանդանիցներից մեկում: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հաղորդվում է, որ Հաշրամը ծնունդով պաղեստինցի է և ունի Թուրքիայի ու Հորդանանի քաղաքացիություն:
Հիշեցնենք, որ Հալեպում դաժան մարտերը շարունակվում են: Կառավարական ուժերը ավիացիայի և զրահատեխնիկայի կիրառմամբ փորձում են ազատագրել քաղաքի թաղամասերն ապստամբներից:









































