Օգոստոսի սկզբին ԱՄՆ-ում փակվում է ամենահին հանրախանութը, որը գտնվում է Ռոդ Այլենդ նահանգում:
Gray’s Store հանրախանութը բացվել է Ադամսվիլում 1788թ.: Ռոդ Այլենդի իշխանություններն այն անվանել են ԱՄՆ-ի ամենահին խանութ:
Հանրախանութում կարելի է գնել պարենամթերք, ատիկվարիատներ հավաքածուների համար և այլն:
Խանութի 21-ամյա սեփականատեր Իոն Ուեյթի խոսքերով՝ խանութը փակելու որոշումն իր համար բավական ծանր էր: Սակայն, նրա խոսքերով, վերջին շրջանում բիզնեսն այնքան էլ հաջող չէր ընթանում, և խանութը չէր դիմանում նույն փողոցի վրա գտնվող սուպերմարկետների մրցակցությանը:
Ուեյթերի ընտանիքն արդեն 7 սերունդ հանրախանութի սեփականատերն է: Խանութը զբաղեցնում է նրանց տան մի մասը: Իոն Ուեյթի խոսքերով՝ խանութը փակելու մասին հայտարարությունից հետո տեղի շատ բնակիչներ հավաքվպւմ են Gray’s Store-ում, որպեսզի կիսվեն տպավորություններով և հրաժեշտ տան խանութին:










































