Թուրքական Haberler.com կայքի փոխանցմամբ՝ CNN TÜRK-ին հյուրընկալված ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) պատգամավոր Գյուրսել Թեքինը քննադատել է իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ).
«Արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ձախողվել է արտաքին քաղաքական դաշտում: Նրան փոխարինելու է Նամըք Քորհանը: Անկարայում կուլիսների հետևում խոսում են, որ Էրդողանը Դավութօղլուին հեռացնելու է զբաղեցրած պաշտոնից, քանի որ նա ձախողվել է Սիրիայի հարցում:
Անհրաժեշտ է հնարավորինս շուտ ազատվել այդ արտգործնախարարից, ով լավ հարաբերություններ էր խոստացել հարևան երկրների հետ: Նա վատթար դրության մեջ է գցել ոչ միայն ԱԶԿ-ին, այլ ողջ Թուրքիային: Քաղաքական կուլիսներում շրջանառվում է, որ նրան փոխարինելու է Նամըք Քորհանը, ով հանրապետության համար շատ արժեքավոր անուն է»:









































