Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Հեռախոսազրույցը տևել է մոտ 36 րոպե:
Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայի վերջին զարգացումները: Նրանք եկել են այն եզրահանգման, որ ԱՄՆ-ն և Թուրքիան պետք է համատեղ աջակցեն Սիրիայում ժողովրդավարության հաստատմանը: Կողմերն ընդգծել են, որ սիրիական ռեժիմն իր համար թիրախ է ընտրել սեփական ժողովրդին, և որ այդ ռեժիմի գործողությունների պատճառով իրավիճակն օրեցօր ավելի է վատթարանում:
Էրդողանն ու Օբաման քննարկել են նաև սիրիացի փախստականներին օգնելու հարցը:










































