Դուբլինում 72 տարեկանում մահացել է իռլանդացի գրող Մեյվ Բինչին, հաղորդում է Reuters: Գրողի մահվան պատճառները չեն հաղորդվում: Բինչիի վեպերը թարգմանվել են 37 լեզուներով:
Մեյվ Բինչին ծնվել է Դուբլինում 1940թ.: Դուբլինի համալսարանական քոլեջն ավարտելուց հետո Բինչին որոշ ժամանակ աշխատել է որպես ուսուցչուհի, իսկ հետո զբաղվել է լրագրությամբ: Նա մասնավորապես երկար ժամանակ եղել է The Irish Times թերթի խմբագիրը:
Բինչիի առաջին գիրքը՝ «Վառիր գրոշանոց մոմը» (Light a Penny Candle) լույս է տեսել 1982թ. և անմիջապես դարձել բեսթսելեր: Դրանից հետո նա գրել է 15 վեպ, լույս են տեսել նաև պատմվածքների մի քանի ժողովածուներ: Բինչիի ստեղծագործական արվեստի թեմաներից մեկը եղել է իռլանդական հասարակության մեջ ավանդականի և ժամանակակիցի միջև կոնֆլիկտն է:
2000թ. Բինչին հայտարարեց, որ ավարտում է կարիերանʽ չնայած դրանից հետո դարձյալ շարունակում էր գրել: Նրա վերջին վեպը՝ (Minding Frankie) լույս է տեսել 2010թ:










































