Բրիտանիայի օրինապահ մարմինները Օլիմպիական խաղերի տոմսերի անօրինական վերավաճառքի մեղադրանքով ձերբակալել են 29 մարդու: Սև շուկայում հնարավոր է ձեռք բերել մինչև 10 անգամ թանկ տոմսեր:
Ներկայումս հայտնի են ձերբակալվածներից երկուսի անունները` Գերմանիայի 57-ամյա քաղաքացի Վոլֆգանգ Մետցելը և 30-ամյա սլովակուհի Մարիա Բուկրանովան:
Օլիմպիադայի ժամանակ մարզադաշտերի դատարկ տեղերի վերաբերյալ սկանդալը ծագել էր Խաղերի սկսվելուց անմիջապես հետո:
Գործին միջամտել է բրիտանական կառավարության մշակույթի և սպորտի նախարար Դ. Հանթը: Քաղաքական գործիչը հայտարարել է, որ համապատասխան մարմինները կանեն ամեն ինչ այս խնդիրը հարթելու համար: Թե դա ինչպես կարվի` նախարարը չի ճշգրտել:










































