Monday, 20 05 2024
09:45
Իրանի կառավարությունը հրատապ նիստ է հրավիրել
Ռուս սահմանապահների տեղակայման պայմանագիրը ապօրինի է. Օրենսդիր մարմինը չի վավերացրել
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է ուղարկել ԻԻՀ նախագահի մահվան կապակությամբ
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Գալստանյանի կողքին հավաքվել են արմատապես տարբերվող ուժեր. կատաղի մրցակցության մեջ են մտնելու
08:45
Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի լուսանկարները
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:15
Իրանի նախագահը զոհվել է
Ի՞նչ է պատասխանել Բորջին Արարատ Միրզոյանը
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են

Գյումրին արդեն փաստացի զիջված է ԲՀԿ-ին. քաղաքագետ

Քանի որ ԲՀԿ-ն չի մասնակցում գործադիր իշխանության ձևավորմանը, բնական է, որ ԲՀԿ ներկայացուցիչները պետք է հրաժարվեին փոխնախարարների և փոխմարզպետների պաշտոններից: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հարցին ի պատասխան ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ նկատելով, որ այս փուլում ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների սրացում չկա, երկու ուժերի միջև պայմանավորվածություն էլ նկատելի չէ:

«Այդ քայլը տրամաբանական էր: ԲՀԿ-ն չմասնակցելով գործադիր իշխանությանը՝ հանդիսանում է ընդդիմություն, իսկ ընդդիմադիր ուժի ներկայացուցիչները չեն կարող լինել գործադիր իշխանության հայեցողական և քաղաքական պաշտոններում: Ինչ վերաբերում է այս երկու ուժերի հարաբերությունների սրացմանը, ապա չեմ կարծում, թե դա հիմա նկատելի է: Օգոստոս ամիսն է, բոլորը գնում են արձակուրդ, սրացման իմաստ չկա, դա ավելորդ ուժերի վատնում կլիներ: Հայաստանի քաղաքական դաշտում սրացում չկա»,- ասաց մասնագետը:

Հարցին, թե արդյոք ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև պայմանավորվածություն նկատելի՞ չէ թեկուզ Գյումրիի քաղաքապետի ընտրությունների հարցում և արդյոք ՀՀԿ-ն մտադրություն ունի՞ Գյումրին զիջել ԲՀԿ-ին, Արմեն Բադալյանը պատասխանեց. «Գյումրին արդեն փաստացի զիջված է ԲՀԿ-ին, որովհետև մայիսի 6-ի չակերտավոր ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն Գյումրիում ավելի շատ ձայն հավաքեց, քան ՀՀԿ-ն»:

Ըստ նրա՝ ոչ ոք չի բացառում, որ իշխող ուժը և ընդդիմադիր ուժը կարող են ինչ-որ հարցերում պայմանավորվածության գալ: Բայց հիմա, ըստ Բադալյանի, դրա իմաստը չկա: «Ինչո՞ւ գան պայմանավորվածությունների, որպեսզի ԲՀԿ-ն ՀՀԿ-ին աջակցի՞ նախագահական ընտրությունների ժամանակ: Նախագահական ընտրությունների ժամանակ լրիվ այլ գործոններ են աշխատելու: ՀՀԿ-ի համար բացարձակ նշանակություն չունի՝ ԲՀԿ-ն իրեն կաջակցի նախագահական ընտրությունների ժանանակ, թե ոչ: Ենթադրենք Գյուրմրին հանձնեց ԲՀԿ-ին, դա կարո՞ղ է ազդել ընտրությունների վրա: Չէ՛»,- ասաց նա:

Արմեն Բադալյանի խոսքով՝ կուսակցության վարկանիշը բարձրանում է ոչ թե պայմանավորվածություններով, այլ ուրիշ գործոնով: Օրինակ՝ պետք է հստակ լինի՝ քաղաքական ուժն իր ընտրազանգվածի իրավունքները կպաշտպանի՞, թե ոչ: Նրա խոսքով՝ ԲՀԿ-ն պետք է կողմնորոշվի այս փուլում: Մեկ ամիս էլ կարող է հանգստանալ, բայց դրանից հետո այդ ուժը պետք է կողմնորոշվի շատ հարցերում:

«Եթե չկողմնորոշվեց, ինքը հաստատ պարտություն է կրելու: Այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 6-ին, էլ իր հետ չի կրկնվի հաստատ»,- ասաց մասնագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում