Wednesday, 01 07 2026
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել

«Կոնսենսուս` հանած օլիգարխիա»` Դավիթ Շահնազարյան. մամուլ

«Առավոտ»-ի զրուցակիցը Դավիթ Շահնազարյանն է:

Սեպտեմբերի 9-ին կայանալիք Գյումրիի քաղաքապետի ընտրություններում իշխող քաղաքական ուժը պատրաստվում է աոաջադրել կամ սատարել իրեն այլընտրանք հռչակած «Բարգավաճ Հայաստանի» թեկնածուին, ըստ Ձեզ՝ ինչի՞ մասին է դա խոսում:

-Շատ պարզ, նույնիսկ պարզունակ իրավիճակ է. ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն աոաջարկել են միասնական թեկնածու, կամ ավելի ճիշտ կլինի այսպես ձևակերպել՝ ՀՀԿ-ի թեկնածուին առաջադրում և պաշտպանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Սա է իրականությունը:

-Նման ակնհայտ գործընթացների պարագայում Հայ ազգային կոնգրեսի մղումը` ԲՀԿ-ին Աերժ Սարգսյանի գրկից կտրելու, հաջողության ի՞նչ երաշխիք ունի:

-Ճիշտ կլիներ այդ հարցն ուղղեիր ՀԱԿ-ի ներկայացուցիչներին: Ավելի քան ակնհայտ է, որ այն ամենը, ինչը հիմա տեղի է ունենում Հայաստանի քաղաքական կյանքում, ուղղակիորեն կապված է առաջիկա նախագահական ընտրությունների հետ: Կա երկու տարբերակ՝ կա՛մ ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ եռանկյունին կստանա իր կողմից ծրագրավորված թեկնածուին (ՀՅԴ-ն արդեն հայտարարել է՝ ով է իր համար եռյակի միակ միասնական թեկնածուն), կա՛մ էլ ընդհանրապես այդ եռյակի յուրաքանչյուր տարր առանձին կմասնակցի (կամ չեն էլ մասնակցի՝ դա արդեն կարևոր չի լինի) նախագահական ընտրություններին իր ոչ «այլընտրանքային» թեկնածուով: Արդեն նշել եմ, կրկնեմ՝ այդ եռյակի միասնական թեկնածուն (ով էլ որ լինի) չի կարող որևէ հնարավորություն անգամ ունենալ ներկայանալու որպես ընդդիմության թեկնածու:

Հենց այդ եռյակի և նրանց սպասարկող ինչ-որ կառույցների կողմից առաջ է քաշվել երկու կարգախոս, որոնք, ըստ էության, իրենց բովանդակությամբ բացարձակապես նույնն են` «միասնական ճակատ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի», և որ քաղաքական դաշտում պետք է ձևավորել «կոնսենսուս՝ հանած ՍերԺ Սարգսյան»: Ես առաջ եմ քաշում մեկ այլ կարգախոս՝ «կոնսենսուս՝ հանած օլիգարխներ», որի հիմնավորումն արդեն տվել եմ: (Այս մասին Դ. Շահնազարյանը մանրամասնորեն խոսել է «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում):

-Ձեզ վիրավորե՞լ են ՀԱԿ-ից Ձեր հեռանալուց հետո կոնգրեսական նախկին ընկերների այն գնահատականները, որ ՀԱԿ-ն ինքնամաքրվում է, որ ՀԱԿ-ից հեռացածները ծախվել են:

-Բացարձակապես: «Ինքնամաքրում»՝ այդ գնահատական տվողները, կարծում եմ, խնդիրներ ունեն պարզ տրամաբանության հետ: Ի՞նչ ինքնամաքրման մասին է խոսքը, երբ դա կապում են ՀԱԿ-ից ինքնակամ հեռացածների հետ: Եթե ՀԱԿ-ն ինչ-որ կուսակցությունների կամ անհատների հեռացներ՝ դա կարելի էր գոնե ձևականորեն ինքնամաքրում կոչել: Մինչդեռ տվյալ դեպքում հավանաբար ավելի ճիշտ կլինի, եթե ասեին՝ ՀԱԿ-ը լքելով՝ մեզ մաքրում են, պարզաջրում են:
Եվ ընդհանրապես՝ ինչպե՞ս կարող էի վիրավորվել երբ օրինակ՝ ՀԱԿ-ից հեռացածներին, այդ թվում և ինձ «ծախված» է համարում մի անձնավորություն, ով 1998 թվականի փետրվարին Ալեքսանդր Արզումանյանի և քաղաքական թիմի մյուս ներկայացուցիչների հետ քաղաքական և սկզբունքային դիրբքորոշում չորդեգրեց և հրաժարական չտվեց, այլ պահպանեց իր խղճուկ պաշտոնը կառավարությունում՝ որոշելով ծառայել ոչ լեգիտիմ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Իսկ երբ նրան ուղղակի հեռացրին պաշտոնից, մամուլում մեծ աղմուկ բարձրացրեց, թե՝ իր հետ արդարացի չեն վարվել, հեռացրել են… Նշածս անձնավորությունն ու նրա համախոհները հասարակության, ժողովրդի մասին էլ, ի դեպ, նույն կարծիքն ունեն` «ծախվեցին», «կաշառվեցին…»: Մինչդեռ իրականում ընտրողները ուղղակի 10 հազար դրամից ավելի ցածր գնահատեցին ՀԱԿ-ի այդ քաղաքականությունը ու ՀԱԿ-ի հանդեպ իրենց վստահությունը: Ինչո՞ւ ընտրակաշառքը դեր չունեցավ 2008 թվականի նախագահական ընտրություններում, երբ իշխանությունը զանգվածաբար կեղծիքների մեխանիզմ օգտագործեց:

Վիրավորվածության մասին խոսք անգամ լինել չի կարող: Ավելին՝ այդ անձնավորությանը մաղթում եմ, որպեսզի նա իրագործի իր նպատակները նոր խորհրդարանում: Օրինակ՝ օգտագործելով Դաշնակցության ենթակայության տակ աշխատելու իր փորձը՝ Հայաստանում վերականգնի սահմանադրական կարգն ու ժողովրդավարությունը, ԲՀԿ-ի հետ՝ Հայաստանում իսպառ վերացնի ընտրւսկաշառքները և կազմաքանդի ողջ օլիգարխիկ համակարգը, Օսկանյանի հետ վերականգնի ԼՂՀ-ի կարգավիճակը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի լիիրավ բանակցային կողմ և, իհարկե, Ջհանգիրյանի հետ միասին վերջ տա հայոց բանակում սպանությունների և ընդհանրապես` բոլոր հանցագործությունների պարտակումներին: Շատ ազնիվ ու իրատեսական նպատակներ են:

Վերլուծելով խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ ՀԱԿ-ի ղեկավարներից նաև գնահատականներ հնչեցին, որ տեղի ունեցածը պարտություն էր: Դրան ինչպե՞ս եք վերաբերվում:

-ՀԱԿ-ն ինքը պետք է գնահատական տա, և ՀԱԿ-ից տարբեր գնահատականներ արդեն հնչել են: Քաղաքականության մեջ կան և կլինեն պարտություններ, որոնք շատ հաղթանակներից ավելի արժանապատիվ են: Կցանկանայի հռետորական հարց հնչեցնել՝ արդյոք սա արժանապատի՞վ պարտություն էր, եթե պարտություն էր… Գուցե ՀԱԿ-ից հեռացողները դեռ ժամանակին հստակ գիտակցո՞ւմ Էին, որ այդ քաղաքականության արդյունքում զրկվելու են նույնիսկ արժանապատիվ պարտության հնարավորությունից… Ո՞վ գիտի…

Կոնգրեսից նաև մեղադրանքներ են հնչել, որ ՀԱԿ-ից հեռացածները չեն մասնակցել ի պաշտպանություն Տիգրան Առաքելյանի և մյուսների կազմակերպված ակցիաներին: Ի՞նչ կպատասխանեք:

-Այո, հնչել են նաև նման «մեղադրանքներ», որոնց հեղինակը ՀԱԿ-ի գրասենյանի և խմբակցության ղեկավարն Է: Մի անգամ էլ հրավիրում եմ իրեն՝ այդ հարցը հրապարակայնորեն քննարկելու: Խոստանում եմ, որ միայն այդ հարցը կքննարկենք, քանի որ քաղաքական հարցերի վերաբերյալ երբ նույն առաջարկով հանդես եկա, մերժեցին: Իմ խորին համոզմամբ՝ մերժման պատճառը հակափաստարկների բացակայությունն է: Ինչևէ, քննարկենք այս հարցը` ո՞վ բարոյական իրավունք ունի Տիգրան Առաքելյանին պաշտպանելու և ո՞վ չունի: Հուսանք, որ գոնե այս քննարկումը կկայանա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում