Հանս Ցիմերը ստեղծագործություն է գրել՝ նվիրված Կոլորադոյի զոհերի հիշատակին: Այդ ստեղծագործության մասին տեղեկությունները կոմպոզիտորը տեղադրել է Facebook-ի իր էջում:
2012թ-ի հունիսի վերջին Ավրորա քաղաքում Բեթմենի մասին նոր ֆիլմի պրեմիերայի ժամանակ 24-ամյա Ջեյմս Հոլմսը գնդակահարել էր 12 հանդիսատեսի, ևս մի քանի տասնյակ մարդու վիրավորել: Այդ դեպքից հետո Warner Bros.-ը ֆիլմի պրեմիերան հետաձգվել է մի շարք երկրներում:
Ցիմերը նոր ստեղծագործությունը նվիրել է տուժածներին և նրանց հարազատներին: Այն ստացել է «Aurora» անունը:
Այդ ստեղծագործությունից ստացված բոլոր միջոցները կտրամադրվեն Aurora Victim Relief բարեգործական ֆոնդին:
Ստեղծագործությունը կարելի է ձեռք բերել iTunes online-խանութում:
Հանս Ցիմերը Բեթմենի մասին նոր` «Սև ասպետ. լեգենդի վերածնունդը» ֆիլմի երաժշտության հեղինակը:










































