Արդեն երկար ժամանակ է, ինչ լուրեր են շրջանառվում, որ Սևանա լճի լողափերից մեկը դառնալու է, այսպես կոչված, վայրի լողափ: Փորձելով հստակեցում տալ այս խոսակցություններին` «Առաջին լրատվական»-ը կապ է հաստատել ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ներկայացուցչին: Վերջինիս համար նույնիսկ նուդիստական լողափի վերաբերյալ հարցը ծիծաղելի թվաց:
«Մենք հանրային լողափերի ծրագիրն ենք իրականացրել կառավարության որոշմամբ, իսկ նման լողափերի մասին, ճիշտն ասած ոչինչ չգիտեմ: Կարծում եմ` նման բան Հայաստանում հնարավոր չէ»,- նշեց նախարարության ներկայացուցիչը` հավելելով, որ նման լողափեր բացելու մասին խոսակցություններ նախարարությունում չկան:
Հիշեցնենք, որ խոսակցությունների համաձայն` օգոստոսին Սևանա լճում պետք է բացվի նուդիստական լողափ:











































