Չուբակիի դիմակը, որն օգտագործվել է «Աստղային պատերազմներ» ֆիլմի առաջին սերիաների նկարահանումների ժամանակ, Profiles in History աճուրդում վաճառվել է 172 հազար դոլարով:
Այլմոլորակայինի գլխին զետեղված էին Պիտեր Մեյհյուի և Ստյուարտ Ֆրիբորնի ստորագրությունները:
Վաճառվել են նաև այլ իրեր, որոնք կապ ունեն « Աստղային պատերազմներ» ֆիլմի նկարահանումների հետ:
Ֆիլմի առաջին մասը կոչվում էր «4-րդ դրվագ- նոր կյանք»: Այն թողարկվել է 1977թ-ին, իսկ հինգերորդ և վեցերորդ սերիաները համապատասխանաբար 1980 և 1983թթ: Առաջինից երրոդ սերիաները լույս են տեսել 1999-2005թթ ընթացքում:








































