Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում նստացույցը ցրելուց հետո իշխանությունները մայրաքաղաք են մտցրել ռազմական տեխնիկա, այդ թվում՝ զրահամեքենաներ: Քաղաքի բոլոր ճանապարհներն արգելափակված են զինվորական մեքենաներով:
«Առաջին լրատվականը» առավոտյան տեղեկացրել էր, որ Բահրեյնի ոստիկանությունն առանց նախազգուշացման հարձակվել էր Մանամայի կենտրոնական հրապարակներից մեկում տեղակայված վրանային քաղաքի վրա` օգտագործելով ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ:
Երեկ իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Սաուդյան Արաբիան Բահրեյնի զարգացումները կանխելու համար զորքեր է մտցրել այդ երկիր, սակայն այս տեղեկությունները դեռ չեն հաստատվել: