Ամենաքիչը երկու մարդ է զոհվել և ավելի քան 30-ը տուժել Նիգերիայի երկու ոստիկանական բաժանմունքների մոտ տեղի ունեցած պայթյունների պատճառով:
Ահաբեկչությունները տեղի են ունեցել հյուսիս-արևմտյան Սոկոտո նահանգի տարբեր հատվածներում: Տեղի լրատվամիջոցների տվյալներով` երկու դեպքում էլ պայթյունը իրականացվել է ահաբեկիչ-մահապարտի կողմից:
Ներկա դրությամբ չի հաղորդվում, թե Նիգերիայի տարածքում գործող որ ահաբեկչական խմբավորումն է իրականցրել հարձակումը:
Ավելի վաղ նման ահաբեկչական հարձակումների պատասխանատվությունը ստանձնում էր «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորումը, որը պայքարում է երկրի ամբողջ տարածքում շարիաթի ներմուծման և կրթական համակարգի արևմտյան մոդելն արմատախիլ անելու համար:










































