Thursday, 18 06 2026
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, որին մասնակցություն կունենամ․ Փաշինյան
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ

Ռոբերտ Մելքոնյան. Մոմավառություն, բայց ոչ ինքնահաստատման փորձ… . Facebook

Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Facebook-ի իր էջում գրել է.

Մոմավառություն, բայց ոչ ինքնահաստատման փորձ…

Երեկ ծննդյանս օրն էր: Այնպես է ստացվել, որ ես երկու ծննդյան օր ունեմ՝ հուլիսի 19-ին և 29-ին:Երկրորդը ուղղակի գրանցման օրն է, որը թյուրիմացաբար հայտնվել է փաստաթղթերիս մեջ և դարձել ծննդյանս օրը:

Սովորաբար, այդ օրերին ես անհասկանալիօրեն տխուր եմ, մռայլ, անտրամադիր ու անպայման գնում եմ եկեղեցի: Երեկ նույնպես գնացի, աղոթեցի ու մոմ վառեցի: Մոմ վառեցի նաև Վահե Ավետյանի հիշատակի համար: Հիշեցի, որ մի քանի օր հետո նրա քառասունքն է ու կրկին կլինի մոմավառություն և մտածեցի, որ լավ կլինի, որպեսզի այս անգամ այն լինի հոգեմաքրման, բարին, լավը սերմանելու, անկասկած՝ լուռ դատապարտմամբ չարը, վատը, անմարդկայինը ժխտելու փորձ:

Ու հիմա ինձ համար զարմանալի է, որ կրկին ոստիկանությունը պետք է կոչ անի միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին այն խաղաղությամբ, մոմավառության խորհրդին համապատասխան անցկացնել, որպեսզի չկրկնվեն նախորդ երկու մոմավռությունների միջադեպերը, որպեսզի առանձին քաղաքացիներ, կազմակերպություններ ինքնահաստատման այլ միջոցներ և վայր ընտրեն:
Ու՞ր է եկեղեցին, ու՞ր են մտավորականները, քաղաքական-հասարակական գործիչները, լրագրողները: Սա ինչ պասիվ, կրավորական կեցվածք է, Ձեզ չի հուզու՞մ այդ ամենը, թե՞ ինչքան վատ, այնքան լավ, իչքան ագրեսիա, սադրանք, այնքան պղտոր ջրում ձուկ որսալու հնարավորություն: Հարգելի հոգևորականներ, բացատրեք քրիստոնյաններին մոմավառության խորհուրդը, այն անցկացնելու կարգը, պահելաձևը: Հորդորեք, բացատրեք, խորհուրդ տվեք քրիստոնեաբար իրագործել այն:

Հարգելիներս, մենք պետք է անպայմանորեն անցածից հետևություններ անենք՜ բոլորս: Ես հասկանում եմ,որ ինչ որ ուժեր, ոմանք փորձում են այս ողբերգությունից քամել ամեն ինչ, մինչև վերջին կաթիլը: Սակայն, նորից եմ հիշեցնում, մոմավառությունը չպետք է վերածվի վառելու, պայթեցնելու, քառատելու, շահարկելու, ինքնադատաստանի գործողությունների՝ լրագրողների մի ստվար հատվածի «շախ տվող» կոչերի, ակտիվ ու ագրեսիվ մասնակցության պայմաններում:

Համաձայն եմ, պատիժը շատ կարևոր է, որովհետև եթե չես պատժում՝ չպատժվողը լկտիանում է: Սակայն պատիժը պետք է լինի գործող օրենքների շրջանակում: Ես չեմ ուզում արդարացնեմ ոստիկանության ամեն գործողություն, սակայն ոստիկանությունից դուք կկարողանաք ավելին պահանջել, եթե ինքներդ լինեք մի փոքր ավելի օրինապահ…

Ես խնդրում, հորդորում և որպես ՀՀ քաղաքացի պահանջում եմ խաղաղ, հանգիստ, աստվածահաճո մոմավառություն, հանգիստ մթնոլորտ, խաղաղ իրավիճակ, որպեսզի Վահե Ավետյանի հոգին քառասուն օր հետո խաղաղ համբառնի երկինք…

Հ.Գ. Իմ համակուրսեցին, որ ակտիվ մասնակցում էր մոմավառություններին և մյուս ակցիաներին, ակտիվ լացում, գոռգոռում, քաշքշում էր՝ նկարվեց ու իր նման մի քանի հոգու հետ իմացա, որ լքել է Հայաստանը, մի քանիսն էլ ինքնահաստատման պրոցեսում են…
Բարին ընդ ձեզ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում