Մադրիդի «Ռեալ»-ը հերքել է լուրերն այն մասին, թե իբր համաձայնության է եկել Լուկա Մոդրիչի տրանսֆերի վերաբերյալ: Հիշեցնենք, որ երեկ տեղեկատվություն էր շրջանառվում, որ իսպանական ակումբին հաջողվել է համաձայնության գալ անգլիական «Տոտենհեմ»-ի հետ ու ձեռք է բերելու Մոդրիչի իրավունքները 36 միլիոն ֆունտի դիմաց:
Եվ ահա այսօր As պարբերականը հաղորդել է, որ ակումբները համաձայնության չեն եկել, ավելին՝ Մադրիդում ասում են, որ ակումբները դեռ շատ հեռու են համաձայնության գալուց:







































