ՄԱԿ-ի 193 երկրների առաջնորդների մոտ երկու երրորդը գրանցված է Twitter-ում, բայց միայն նրանցից 30-ն է սեփական հաղորդագրությունները տեղադրում: Այս մասին գրում է Օլգա Հազանը The Washington Post-ի բլոգում: Հեղինակը վկայակոչում է Burson-Marsteller հասարակության հետ կապերի ծառայության հետազոտությունը:
Ընդ որումʽ նրանցից շատերը ոչ մեկի չեն «հետևում»:
Նշվում է, որ սոցիալական ցանցում առավել մեծ ակտվիություն է ցուցաբերում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նա ցանցում ունի 17.8 մլն «հետևորդ», սակայն ինքը հազվադեպ է գրում: Նախագահը փոխադարձ «հետևում է» միայն Նորվեգիայի վարչապետ Յենս Ստոլտենբերգին և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:
Հետազոտողները նկատել են, որ համաշխարհային առաջնորդների բոլոր թվիթերից 62 հազարը վերաբերվում են Օբամայի մայիսի 9-ի գրառմանը. «Միասեռական զույգերը պետք է ամուսնանալու հնարավորություն ունենան»:






































