Այսօր հաղորդագրություն է տարածել «Մե՜նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը, որտեղ, հղում կատարելով իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված տեղեկանքին, ասվում է.
«Ուսանողական» այգում գտնվող նախկին “Елки-палки” սրճարանի փոխարեն կառուցվող շինարարական օբյեկտը պատկանում է «Արմեն» ՍՊԸ-ին, որի հիմնադիրը 2009թ.-ի սեպտեմբեր ամսից վեր փոխվել է և հանդիսանում է ոմն Ռուզաննա Բեգլարյանը:
Առայժմ ձեռնպահ մնալով հետևություններ անելուց` խնդրում ենք «Ուսանողական այգու» ճակատագրով մտահոգ բոլոր անձանց օգնել մեզ պարզելու` ո՞վ է Ռուզաննա Բեգլարյանը և ովքե՞ր են կանգնած նրա ետևում: