Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ մոտ ժամանակներս Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև տեղի է ունենալու վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ բանակցային երրորդ փուլը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Էլման Աբդուլաևը:
Նշվում է, որ բանակցային փուլն իրենում ներառում է դեպի ԵՄ-ի երկրներ Ադրբեջանի քաղաքացիների այցի ձևերի դյուրացումը, եռամյա Շենգենյան վիզայի ստացման հնարավորությունը, 60 եվրո կազմող մաքսատուրքի կրկնակի կրճատումը:
Բացի այդ, քննարկվում է Ադրբեջանի մի շարք կատեգորիայի անձանց՝ լրագրողներ, ուսանողներ, մարզիկներ, պետծառայողներ, համար վիզային ռեժիմի ստացման դյուրացումը: ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև բանակցությունների երկրորդ փուլն անցկացվելու է Բրյուսելում:







































