Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամկետը կարող է հայտնի դառնալ արդեն իսկ այս շաբաթ: Այս մասին հայտարարել են խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները: Վերջիններիս հաղորդմամբ՝ ընտրությունների անցկացման ժամկետի մասին հայտարարելու է երկրի նախագահը.
«Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ընտրությունների ստույգ ժամկետը պետք է հայտարարվի ընտրություններից 60 օր առաջ: Այս շաբաթ սկսվում է օգոստոսը: Նախնական տվյալներով՝ ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում: Այդ պատճառով էլ օգոստոսի սկզբին պետք է հայտարարվի ընտրությունների օրը»:







































