Sunday, 07 06 2026
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են

Ամենատարածված` քթի վիրահատությունն արժե 200-500 հազար դրամ. պլաստիկ վիրաբույժ

Ամենատարածված` քթի վիրահատությունն արժե 200-500 հազար դրամ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Կարեն Դանիելյանը` խոսելով «Պլաստիկ վիրաբուժության դերն ու նշանակությունը հայ հասարակության կյանքում» թեմայով:

Ըստ մասնագետի՝ իրականում պլաստիկ վիրաբուժությունը երիտասարդ մասնագիտություն է և բաղկացած է երկու հիմնական մասից՝ վերականգնողական և էսթետիկ վիրաբուժություն: Բժշկի խոսքով՝ առաջինի դեպքում շտկվում են բնածին արատները, հետվիրահատական, օնկոլոգիական դեֆորմացիաները (հեռացված կուրծքը), տրավմաներից հետո նյարդերի հատուկ լուսանցքների դեֆեկտները:
Էսթետիկ վիրաբուժության մեջ մտնում են «դեմքի, ականջախեցիների վիրահատությունները, մազերի տրանսպլանտացիան, որովայնի ձգումը, կոնտուրային պլաստիկան, լիպոսակցիան, լիպոֆիլինգը, իմպլանտները` հետույքի, սրունքի, կրծքի:

Էսթետիկ վիրահատության մի մասն են նաև ներարկումները, որով ևս կարելի է ստանալ ձիգ մաշկ:

Հայաստանում հաճախակի վիրահատության են ենթարկում քիթը` չորս վիրահատությունից երեքը քթի վիրահատություն է, այնուհետև՝ ականջախեցիների, կրծքի, որովայնի առաջնային պատի վիրահատությունները»:

Վիրաբույժը նկատեց, որ Հայաստանում պլաստիկ վիրաբուժությունն ավելի էժան է, քան ՌԴ-ում և Եվրոպայում: Նա նշեց, որ օրինակ՝ քթի վիրահատությունն արժե 200-500 հազար դրամ:

Բժիշկը խոսեց նաև այն մասին, թե որ դեպքերում է հրաժարվում վիրահատությունից: «Երբ հիվանդի մոտ նկատվում է սրտային, թոքային անբավարարություն, և երբ հիվանդը պսիխոէմոցիոնալ վիճակում է: Մարդիկ կան, որ կարծում են` քիթը վիրահատելով իրենց բարդույթը կվերանա: Վիրահատելով նման մարդկանց՝ կոմպլեքսը չի վերանում»,- ասաց բժիշկը՝ հավելելով, որ էսթետիկ վիրաբուժության դիմողների 20 %-ը տղամարդ է, 80%-ը՝ կին:

Պլաստիկ վիրաբույժը նշեց, որ բոլոր վիրահատություններում հետվիրահատական խնդիրների հնարավորությունը կազմում է 10% : Կ. Դանիելյանի խոսքով՝ այս դեպքում կրկին դիմում են վիրահատության` դիմելով նույն կամ այլ բժշկի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում