Thursday, 04 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Լյուստրացիայի հասունացումը

Ռուսաստանն ակնհայտորեն սկսում է ուժեղացնել ճնշումը Հայաստանին Եվրասիական միության պուտինյան գաղափարը պարտադրելու համար, որը ոչ այլ ինչ է, քան Խորհրդային Միության նոր մոդիֆիկացիա:

Ռուսաստանի բարձրաստիճան պատվիրակությունները մեկը մյուսի հետևից գալիս են Հայաստան: Եկավ Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար, Պուտինի պատվիրակ Կոսաչյովը, եկավ Դաշնությունների Խորհրդի նախագահ Մատվիենկոն, եկավ Պետդումայի նախագահ Նարիշկինը, եկավ ՌԴ ՆԳ նախարարը: Անկասկած, դեռ էլի կգան, բայց բնական է, որ միայն եկող-գնացողներով չէ, որ այդ գաղափարն առաջ է մղվելու Հայաստանում: Այդ գաղափարն առաջ են մղելու հենց Հայաստանում եղողներըʽ նրանք, ովքեր միշտ այստեղ են, բայց գործում են այնպես, ինչպես կասեն այնտեղից:

Ռուսաստանի պատվիրակությունները ընդամենը կհանդիսանան այսպես ասած հսկիչ հանձնաժողովներ, տեսուչներ, ռեվիզորներ, որոնք Հայաստանում կստուգեն կատարված աշխատանքը, կնախանշեն անելիքներն ու կգնահատեն իրավիճակը: Ահա այդ իրավիճակում, Հայաստանում թերևս վերստին հասունանում է լյուստրացիայի անհրաժեշտությունըʽ որպես ազգային անվտանգության ամրապնդմանն ու երկրի ինքնիշխանության ամրացմանը միտված անհրաժեշտ քայլ, որը պետք է կատարել Հայաստանի պետական շահից ելնելով: Ինչպես հայտնի է, նախորդ տարի Ժառանգություն խմբակցությունը խորհրդարանում հանդես եկավ այդ նախաձեռնությամբ, սակայն այն բնականաբար մերժվեց կոալիցիոն ուժերի կողմից: Կասկած չկա, որ եթե լինի նոր նախաձեռնություն, ապա այն ևս մերժվելու է, քանի որ ոչ միայն ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն են դեմ, այլ նաև Լյուստրացիային դեմ է Հայ ազգային կոնգրեսն էլ: Բայց, գաղափարը վերստին շրջանառության մեջ դնելը ուղղակի անհրաժեշտ է, որովհետև դա է պահանջում իրավիճակը, դա է պահանջում ինքնիշխանության հարցը, դա է պահանջում պետական ու հասարակական շահը:

Հայաստանը միայն այդպես կարող է ընդդիմանալ ռուսական էքսպանսիայի անվերջ հարվածներին: Հասկանալի է նաև, որ այս հարցով քաղաքական ու իշխանական դաշտի շատ քիչ մասն է շահագրգռված, սակայն այստեղ կարևոր է նաև հասարակական ռեզոնանսը, այսինքնʽ խնդրի հասարակական արծարծումը: Բանն այն է, որ եթե քաղաքական դաշտի միջոցով հնարավոր չէ պաշտպանել և զրահատել երկրի պետական անվտանգությունն ու ինքնիշխանությունը, ապա դա պետք է անել հասարակության միջոցով, հասարակական կարծիքի միջոցով: Լյուստրացիայի գաղափարը հանրային լայն քննարկման դնելու ժամանակն է, առնվազնʽ քննարկելու ժամանակը: Չէ՞ որ քաղաքական ուժերն ու իշխանությունները Եվրասիական Միության մասով նույնն են ասում, որ առաջարկվում է ընդամենը քննարկել գաղափարը և պետք չէ դեմ լինել դրան:

Նույն կերպ ուրեմն, թող հանրայնորեն քննարկվի Լյուստրացիայի գաղափարը , որը, ըստ էության, նաև բովանդակային ուղղակի կապ ունի Եվրասիական միության գաղափարի հետ, քանի որ անուղղակիորեն այդ գաղափարի մեջ Պուտինը անթաքույց կերպով շոշափում է ԽՍՀՄ վերականգնման տրամադրությունները: Ուրեմն, եթե քննարկում ենք դա, ապա պետք է քննարկվի նաև Լյուստրացիան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում