Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Էրզրումի նահանգի Ազիզիե շրջանում տարվող վերափոխման աշխատանքների շրջանակներում պարզվել է, որ Գեզ գյուղի պատմական հայկական եկեղեցին գտնվում է ծանր դրության մեջ և օգտագործվում է որպես ախոռ:
Եկեղեցին մեծապես տուժել է նաև գանձեր որոնողների գործողություններից: Այդ ամենը տեղի է ունեցել Թուրքիայի Մշակույթի ու զբոսաշրջության նախարարության անտարբերության հետևանքով: Նշվում է, որ եկեղեցին հայերի կողմից կառուցվել է 17-րդ դարում: