ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ ապագայում կարող է կրկին առաջադրվել ՌԴ նախագահի պաշտոնում: Նման դիրքորոշում է նա հայտնել անցած շաբաթ բրիտանական Times-ին տված հարցազրույցում` Լոնդոն կատարած այցի ժամանակ:
«Ես այդքան էլ տարեց քաղաքական գործիչ չեմ: Ես երբեք չեմ բացառել, որ ապագայում…, իսկ հիմա դեռ չեմ պատրաստվում լքել քաղաքական կյանքը, ես առաջադրվելու եմ նախագահի պաշտոնում»,- ասել է նա:
Մեդվեդևի խոսքով` դա տեղի կունենա միայն այն դեպքում, երբ ռուսաստանցիներին նման տարբերակը հետաքրքրի: «Եթե մեր ժողովրդին դա ձանձրացնի, և նրանք ասեն` Good-bye, այդ դեպքում ես կզբաղվեմ մեմուարներ գրելով»,- խոստացել է Մեդվեդևը:
Միևնույն ժամանակ, վարչապետը, որը նաև գլխավորում է «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը, վստահություն է հայտնել, որ նրա քաղաքական կարիերան հեռու է մայրամուտից. ներկայում նա գտնվում է քաղաքական կյանքի կիզակետում, ջանասիրաբար աշխատում է և մտադիր է շարունակել նույն ոգով:
«Վստահ եմ` դեռևս ոչ մի պատճառ չկա, որ ես և իմ ներկայացրած քաղաքական ուժերը հեռանանք ակտիվ քաղաքական կյանքից»,- ընդգծել է նա:









































