Լուկա Մոդրիչի` Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուց հետո «Տոտենհեմ»-ի մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի գլխավոր տրանսֆերային նպատակը կդառնա «Ֆուլհեմ»-ի կիսապաշտպան Մուսա Դեմբելեն:
Վերջերս ակումբի նախագահ Դանիել Լևին հարցում է կատարել բելգիացի ֆուտբոլիստի վերաբերյալ: «Ֆուլհեմ»-ը նախատեսում է 15 մլն ֆունտ ստանալ Դեմբելեի տրանսֆերի դիմաց, իսկ «Տոտենհեմ»-ը 10 մլն վճարելու մտադրություն ունի:
Միաժամանակ «Տոտենհեմ»-ը պահպանում է հետաքրքրությունը «Պորտու»-ի և «Սուոնսի»-ի կիսապաշտպաններ Ժոաո Մաուտինյուի և Ջո Ալենի ծառայությունների նկատմամբ: Բայց տրանսֆերային արժեքի և խաղային որակների հարաբերակցությամբ նշված ֆուտբոլիստները զիջում են 25-ամյա Դեմբելեին, ում իրավունքներով ավելի վաղ հետաքրքրված էր նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:








































