Մոտակա օրերին Ֆուտբոլի միությունը կանցկացնի Ջոն Թերիի «ռասիստական գործի» լսումները և վերջնական որոշում կկայացնի ֆուտբոլիստի միջազգային կարիերայի վերաբերյալ:
Ջոն Թերիի և Անտոն Ֆերդինանդի միջադեպը դեռևս թարմ է բրիտանացի լրագրողների հիշողություններում: «Չելսի»-ի ավագն արդեն ապացուցել է իր անմեղությունը, և դատավոր Հոուարդ Ռիդլը նրան արդարացրել է: Սակայն Ֆուտբոլի միությունը նոր հետաքննությունն է սկսել: Թերին նոր լսումների է մասնակցելու առաջիկա ուրբաթ: Ֆուտբոլիստը չի պատրաստվում խուսափել պատասխանատվությունից և մտադիր է պաշտպանել իր պատիվը:
Եթե Թերին մեղավոր ճանաչվի, նա կորակազրկվի և հնարավորություն չի ունենա մասնակցելու «Չելսի»-ի մի քանի հանդիպումներում: Կուսումնասիրվի նաև ֆուտբոլիստի` միջազգային մակարդակի հանդիպումների որակազրկման հարցը:
Անգլիայի ընտրանին ընկերական հանդիպում է անցկացնելու Իտալիայի հավաքականի հետ օգոստոսի 15-ին: Մինչ այդ Ֆուտբոլի միությունը կփորձի վերջնական որոշում կայացնել:








































