ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը այսօր խորհրդարանական լսումների ընթացքում անդրադարձավ նաև Ագրարային համալսարանին և նշեց, որ այստեղ, ինչպես մանկավարժականի պարագայում, մասնագետների գերարտադրություն կա, սակայն այստեղ ընդունվում են բանակից խուսափելու համար և հիմնականում երկրորդ հայտով:
Ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդպիսի խնդիր կա բուն գյուղատնտեսական և ագրոպարենային մասնագիտությունների համար:
«Այսօր կան մի շարք մասնագիտություններ, որոնք պահանջված են, մասնավորապես` անասնաբուժություն, անասնաբուժական սանիտարական փորձաքննություն, բույսերի պաշտպանություն, հողաշինարարություն- հողային կադաստր, հողաբարելավում-ջրային պաշարների օգտագործում, պահպանում, էկոլոգիա»,- տեղեկացրեց Թարվերդյանը և հավելեց, որ հիմնական խնդիրն այն է, որ շատ մասնագիտություններ իրենց աշխատանքի բնույթով հրապուրիչ չեն երիտասարդների համար: