Այսօր` հուլիսի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09.30-ի սահմաններոմ Երևանի բնակիչ, 33-ամյա Ռուբեն գալստյանը Պարույր Սևակի փողոցի թիվ 76 էլեկտրասյան դիմաց իր կողմից վարիած «Դեյվու Մարիա» մակնիշի 14 ՕԼ 105 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 62-ամյա Գրետա Արոյանին:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը News.armeniatv.com-ին հայտնել է, որ վրաերթից հետո վարորդը փախուստի չի դիմել. նա տուժածին իր ավտոմեքենայով տեղափոխել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Գ.Շամշյանը հայտնել է, որ Ռ.Գալստյանը ՀՀ ՊՆ X զորամասի սպա է` կոչումով կապիտան:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի











































