Իրանը «պարզունակ երևակայություն» է համարում Արևմուտքի առաջարկությունը` սիրիական ճգնաժամը լուծել նախագահ Բաշար Ասադից իշխանությունն ընդդիմադիրներին հանձնելու միջոցով:
Այս մասին հայտնում է Reuters-ը` հղում անելով Իրանի արտգործնախարար Ալի Ակբար Սալեհիի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ հակամարտությունը Սիրիայում սկսվել է 2011-ի մարտից, որին, ՄԱԿ-ի տվյալներով, զոհ է գնացել 16 հազար մարդ:










































