Գերմանացիներից կեսից ավելին գտնում է, որ Գերմանիայում կյանքը ավելի լավ կլիներ, եթե երկիրը դուրս գար եվրոգոտուց: Այդ մասին վկայում են The Emnid ընկերության կատարած սոցհարցումները:
Ինչպես հաղորդում են համացանցային լրատվամիջոցները` հարցվածների 51%-ը ցանկություն է հայտնել եվրոյից հրաժարվելու օգտին: Հարցվածների միայն 29%-ն է պատասխանել, որ եվրոգոտուց դուրս գալուց հետո երկիրն ավելի վատ վիճակում կհայտնվի:
Այս շաբաթվա ընթացքում միջազգային Moody’s վարկանշային ընկերությունը գերմանական 17 բանկերի վարկանիշը «կայունից» իջեցրել է «բացասականի»: Հուլիսի 24-ին փոխվել էին գերմանական մի շարք շրջանների կանխատեսումները:










































