Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքում և նրա շրջակայքում վերսկսվել են ռազմական գործողությունները:
Իշխանական զորքերը հետապնդում են խռովարարներին մի քանի թաղամասերում: Այնտեղ կատաղի մարտեր են ընթանում: Ուղղաթիռները թռչում են Սալահեդդին և Սահուր թաղամասերի գլխավերևում: Տեղի լրատվամիջոցների տվյալներով` այնտեղ շրջապատվել է գրոհայինների զգալի մասը:
Մարտեր են ընթանում նաև Սալհին փողոցում:
Սիրիական ազգային խորհրդի ղեկավար Աբդել Բասեթ Սաիդը սիրիացի ժողովրդի դաշնակիցներին կոչ է արել ապստամբներին տրամադրել ժամանակակից զենքեր, որոնց միջոցով նրանք կարող են պայքարել տանկերի և ուղղաթիռների դեմ:
Նախօրեին ամենաքիչը 51 մարդ է զոհվել ընդդիմադիրների և զինվորականների բախումների հետևանքով: