Ոստիկանությունը ձերբակալել է 16 մարդու` Լոնդոնում տեղի ունեցող Օլիմպիադայի տոմսերի անօրինական վերավաճառքի կասկածանքով: Այս մասին հայտնել են Խաղերի պատասխանատուները, ովքեր հետազոտություն են անցկացնում մրցումների ժամանակ ազատ տեղերի վերաբերյալ:
Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ և շաբաթ օրերին Ստենֆորդում:
Շատ բրիտանացիներ տխրել էին, որ չեն կարողացել տոմսեր ձեռք բերել, բայց հետո հեռուստացույցով տեսել են մարզադաշտերի դատարկ նստատեղերը:








































