WikiLeaks կայքը ուրբաթ` հուլիսի 27-ին, հրապարակել է փաստաթուղթ, որում նշվում է, որ ալժիրյան հետախուզությունը հայտնաբերել է Մուամար Քադաֆիի թաքստքոցը, և այդ տեղեկությունը փոխանցել է Մեծ Բրիտանիային:
Ըստ փաստաթղթի` ալժիրյան կողմը շահագրգռված էր Քադաֆիին «գցելով», որպեսզի վերջինս չմիավորվեր «Ալ-Քաիդայի» հետ:
Քադաֆին բազմիցս փորձել է թաքնվել Ալժիրում, բայց ի տարբերություն ընտանիքի` նրան այնտեղ ապաստան չեն տվել:
Հիշեցնենք` Քադաֆին սպանվել է 2011-ի հոկտեմբերին:








































