Վերջին մի քանի օրերին Ճապոնիայի տարածքի մեծ մասն իր իշխանության տակ առած շոգը 5 մարդու կյանք է խլել: Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ` միայն վերջին օրերին բուժօգնության կարիք է ունեցել ավելի քան 1500 մարդ, հիմնականում` տարեց մարդիկ:
Առավել շոգ եղանակ է գրանցվել Ճապոնիայի հիմնական` Հոնսյու կղզու կենտրոնական հատվածում, որտեղ վերջին 3 օրերին ջերմաստիճանը չի իջնում 35,4 աստիճանից: Գումմա պրեֆեկտուրայում ջերմաչափի սնդիկի սյունը հասել է 38,4-ի, իսկ Կիոտոյում` 37,5 աստիճանի: Արտասովոր շոգ է նաև հյուսիսային` Հոկայդո կղզում, որտեղ ջերմաստիճանը պահպանվում է 32 աստիճանի վրա:
Օդերևութաբանների կանխատեսումներով` Ճապոնիայում շոգ եղանակը կպահպանվի ևս մեկ օր, որից հետո կսկսի աննշան նվազել:







































