Օլիմպիական ճամբարից հետաքրքիր նորություններ են ստացվել: Քնած մարզիկներին գիշերն այցելում է անհայտ անձնավորություն: Անծանոթն առայժմ մարզիկներին վնաս չի պատճառում, ընդհակառակը` նվերներ է փոխանցում:
Այդ մասին խոսել է Արգենտինայի վոլեյբոլի հավաքականի ներկայացուցիչ Ջոն Կաստելանին. «Երբ արթնացա, մահճակալիս նվեր էր դրված: Ծածկոցիս տակ նոր iPad էր դրված, ինչպես նաև կար գրություն` լավագույն մաղթանքներով:
21-ամյա Ջոնը դեռ չի կարողանում հասկանալ, թե ինչպես է անծանոթը ներխուժել իր սենյակ և նվերը դրել իր ծածկոցի տակ:







































