Եգիպտոսի նոր նախագահ Մուհամեդ Մուրսին որոշել է բարձրացնել իր հեղինակությունը` ամեն օր ելույթ ունենալով Կահիրեի ռադիոյի ուղիղ եթերով:
Մուրսիի ելույթները սկսվել են սրբազան Ռամադանի սկսվելու հետ:
Ամեն օր Մուրսին 82 մլն համերկրացիներին բացատրում է, թե ինչպես է պատրաստվում լուծել բազմաթիվ խնդիրները, որոնք ծառացել են երկրի առաջ:
Հաղորդումը տևում է հինգ րոպե և կոչվում է «Ժողովուրդը հարցնում է, նախագահը պատասխանում է»: Հաղորդումը հիմնված է հարցերի վրա, որոնք հասարակ եգիպտոսցիները ուղարկում են խմբագրություն:
Հաղորդումը տևելու է ամբողջ Ռամադանի ընթացքում, իսկ վերջին հաղորդումը եթեր կհեռարձակվի օգոստոսի 19-ին:








































