Friday, 17 05 2024
19:40
Տեխասում մոլեգնող փոթորիկը 4 մարդու կյանք է խլել
Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով. ՊՆ
19:20
Իսպանիան Իսրայելի համար զենք տեղափոխող նավերին թույլ չի տա մտնել իր նավահանգիստներ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
19:05
Հռոմի պապը մտադիր է 2025 թվականին Թուրքիայում մասնակցել Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակին
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:50
Պատերազմի 2 տարվա ընթացքում առաջին անգամ ոչ մի բրիգադ չի բողոքում արկերի պակասից. Զելենսկի
18:40
Շոյգուին երկար ժամանակ թույլ չեն տվել մուտք գործել Չինաստանի խորհրդարան
Էրդողանը վերլուծաբանին նշանակել է փոխարտգործնախարար
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հանդիպել է Թուրքիայում Պաղեստինի դեսպանի հետ
Ադրբեջանը ծրագրում է վերսկսել Իրանում իր դեսպանատան աշխատանքները
Վրաստանը աջակցություն ստացե՞լ է Թուրքիայից
17:50
Մոլդովայում ԵՄ-ին անդամակցության շուրջ հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 20-ին
17:40
ԱՄՆ զինվորականները սկսել են ժամանակավոր նավամատույցով օգնություն մատակարարել Գազայի հատված
17:30
ԱՄն Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել Իսրայելին զենքի անխափան մատակարարման մասին
17:27
Աստղիկ Մանրիկյան. Հայէկոնոմբանկը միջազգային կառույցների հետ իրագործել է մոտ 120 հաջողված ծրագիր՝ ներգրավելով մոտ 640 մլն $-ին համարժեք միջոցներ
Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրվել է էներգետիկայի ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիր
17:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ՝ ԿԺԴՀ-ից զենք մատակարարելու համար
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիայի փոխնախագահն ընդունել է Կանադայի արտաքին գործերի նախարարին
Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Այսպես խոսեց Էրդողանը
16:24
«Ֆիցոն կյանքի ու մահվան միջև է». Օրբան
Հայաստանից ոչ մի սանտիմետր չի զիջվում, հետևաբար սահմանադրականության խնդիր չի ծագում
Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Շարժումը գնում է ճահճացման․ առաջնորդ հռչակելուց հետո ավելի է թուլանալու
15:50
Սի Ծինփինը հայտարարել է աշխարհում անվտանգության նոր կառույց ստեղծելու անհրաժեշտության մասին
Կայացել է Սևան համայնքի ավագանու հերթական նիստը
Ծրագիր ու օրակարգ կա., առաջիկա հանրահավաքին կներկայացվի ամեն ինչ. Գալստանյանը ԵՊՀ բակում է
15:25
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը

Ո՞վ շինեց Ռոբերտին` Լևոնը, ո՞վ շինեց Սերժին` Լևոնը…

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը:

– Պարոն Մինասյան, Հայաստանի նախագահական ընտրությունների նախաշեմին Ֆրանսիայի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ փոփոխություն կրո՞ւմ է: Եթե հաշվի առնենք, որ Ռոբերտ Քոչարյանը ցանկալի թեկնածու էր Ֆրանսիայի համար, այսօր ի՞նչ շանսեր կունենա Քոչարյանը, եթե որոշի առաջադրվել նախագահական ընտրություններին:

– Այս պահին քաղաքականության ոչ մի փոփոխություն չի նկատվում Ֆրանսիայի կողմից: Թե ինչպես պիտի շարունակվի ժողովրդավարացման գործընթացը Հայաստանում, կախված է Հայաստանի իշխանություններից և ժողովրդից: Ես չեմ կարծում, թե Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը պիտի փոխվի Հայաստանի հանդեպ, նույնը պիտի մնա: Ինչ իշխանություն էլ լինի Ֆրանսիայում կամ  Հայաստանում, երկու երկրների միջև շատ բարեկամական կապեր պետք է լինեն: Պարզապես Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ եղած կապիտալը, դժբախտաբար, լավ չի օգտագործում: Նախաձեռնություններ և գործողություններ կարող են իրականացնել, որոնք չեն անում: Ոչ միայն Ֆրանսիայի հետ հարաբերություններում, այլև Եվրոպական երկրների, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և այլ երկրների  հետ հարաբերություններում էլ է այդպես: Կարևոր չէ՝ Ռոբերտը կլինի, Լևոնը, Սերժը կամ մեկ ուրիշը: Կարևորը մտածելակերպն է, կարևորը ճարպկությունն է, խելացի մոտեցումն է: Ես չեմ ուզում դաս տալ, որովհետև շատ խելացի մարդիկ կան Հայաստանում: Հայաստանը, քանի որ փակ երկիր է, ծով չունի, ճանապարհները փակ են, պետք է ավելի ճիշտ քաղաքականություն վարի, պետք է ավելի շատ բաց լինի, ոչ թե փակ: Հայերը պետք է գլոբալ մտածելակերպ ունենան բոլոր հարցերի վերաբերյալ: Պետք է հասկանան՝ այն, ինչ տեղի է ունենում Ամերիկայում, ազդեցություն ունի Հայաստանի վրա, ինչ տեղի է ունենում Հայաստանում, ազդեցություն ունի Փարիզում, ինչ կատարվում է Փարիզում, ազդեցություն ունի Լիբանանում և այլ երկրներում: Սա պետք է լինի այսօրվա մոտեցումը: Եվ քանի որ հայերը սփյուռք ունեն, իսկ սփյուռքը Հայաստան ունի, այդ բոլոր մոտեցումներով պետք է ուսումնասիրեն բոլոր հարցերը: Եթե լավ չեք ուսումնասիրում բոլոր հարցերը, նշանակում է՝ դա անպատասխանատու կեցվածք է:

– Նախագահական ընտրությունների նախաշեմին նկատելի՞ է Ռոբերտ Քոչարյան-Գագիկ Ծառուկյան-Լևոն Տեր-Պետրոսյան համագործակցությունը և ի՞նչ արդյունք այն կարող  է տալ:

– Խորհրդարանական ընտրություններից հետո բոլոր գործընթացները կարելի է ուսումնասիրել և սեղանի վրա դնել: Այսինքն՝ Ռոբերտ և Լևոն, կամ Լևոն և Սերժ, կամ Ռոբերտ և Սերժ: Նույն հոսանքին են պատկանում նրանք: Ո՞վ շինեց Ռոբերտին` Լևոնը, ո՞վ շինեց Սերժին` Լևոնը: Ո՞ւմ հետ աշխատեց Սերժը` Ռոբերտի հետ, իսկ Ռոբե՞րտը՝ Սերժի հետ: Նրանք բոլորն աշխատել են իրար հետ:

Ես կարծում եմ, որ Հայաստանի ընդդիմությունն  այսօր պատմական պահ է ապրում: Այս պահին ինքը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է իշխանությունների փոփոխություն, թե՞ ոչ: Ըստ ինձ՝ դրա համար բոլոր պայմանները կան: Եթե Ռոբերտը, Լևոնը, Ծառուկյանը, Վարդան Օսկանյանը, Դաշնակցությունը և մյուսները կարողանան համագործակցել նվազագույն պլատֆորմի վրա, հաջողություն կլինի: Որովհետև այնքան լարված է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, որ ստիպված ես ուղղվածությունդ դնել գրպանդ և սեղանի շուրջ նստել ու ասել՝ մենք պատրաստ ենք համագործակցել, պատրաստ ենք ժողովրդի կյանքը բարելավել: Պետք է երկարաժամկետ ծրագրեր լինեն՝ 5 տարվա, 10 տարվա, 15 տարվա համար աշխատել, բայց, դժբախտաբար, դա չի նկատվում:

– Շատ քաղաքագետներ գտնում են, որ Գագիկ Ծառուկյանի հետևում Ռոբերտ Քոչարյանի ականջներն են երևում: Դո՞ւք էլ եք այդ կարծիքին:

– Անշուշտ: Ընտրապայքարը եթե սկսվի, արդեն սեպտեմբեր-հոկտեմբերին նոր զարգացումներ պետք է տեղի ունենան: Տեսնենք, թե ինչպես պետք է ընթանա ընտրապայքարը, ով պետք է լինի թեկնածուն: Իմ կարծիքով՝ ընդդիմությունը պետք է որոշի, թե ով պետք է լինի իրենց թեկնածուն: Թող դա կազմակերպեն: Առաջարկում եմ, որ ընդդիմությունը կազմակերպի մաքուր, ժողովրդավարական, հստակ և արդար ընտրություններ: Թող ցույց տան իշխանություններին, որ կարելի է մեր պետության մեջ մաքուր, ժողովրդավարական և արդար ընտրություններ կազմակերպել:

Եթե Դաշնակցությունը կամ լևոնական ուժերն այսօր պատրաստ են համագործակցելու կամ մոտենում են համագործակցությանը, նշանակում է, որ իսկապես վիճակը վատ է: Ընտրությունների ժամանակ միասնական շտաբ ստեղծեցին, նշանակում է, որ հնարավորություններ կան:

– ՀՅԴ-ն հայտարարում է, որ իրենց միասնական թեկնածուն անկուսակցական պետք է լինի: Արդյոք խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասի՞ն է:

– Սկզբունքորեն ես ընդունում եմ, որ թեկնածուն լինի ոչ կուսակցական: Լավ, թող լինի ոչ կուսակցական, բայց պետք է Դաշնակցությունն ասի, թե ո՞ւմ մասին է խոսքը: Եթե չեն բացահայտում, դա կարող է նշանակել, որ և Քոչարյանն է նրանց մտքում, և ուրիշները:

– Իսկ Քոչարյանին պաշտպանելու ՀՅԴ քայլն, ըստ Ձեզ, պառակտում չի՞ մտցնի դրսի և ներսի դաշնակների միջև:

– Չեմ կարծում, գոնե Քոչարյանի շուրջ չեմ կարծում, որ Դաշնակցությունը պետք է խնդիր ունենա:

– Ո՞ւմ եք տեսնում նախագահի թեկնածուների դերում:

– Վստահաբար Սերժ Սարգսյանը կնդի թեկնածությունը: Ես կարծում եմ, որ եթե ընդդիմությունը չմիավորվի մեկ անձի շուրջ, Սերժ Սարգսյանը կհաղթի: Այսինքն՝ մեկ անձ ունենալ, նշանակում է հույս տալ ժողովրդին, թե կարելի է փոխել առկա վիճակը: Բայց եթե տարածված ձևով գնան ընտրություններին, այսինքն՝ բոլորն ունենան իրենց սեփական թեկնածուն, նշանակում է արդյունք չի լինի:

-Ըստ Ձեզ, սիրիահայերի հարցում ի՞նչ դիրքորոշում այսօր պետք է ունենա Հայաստանի ղեկավարությունը:

– Հայաստանը պետք է ցույց տա, որ իսկական հայրենիք է հայերի համար: Մի կողմից իշխանություններն ասում են, որ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, մյուս կողմից` դա պետք է գործնականում ապացուցել, որ պատրաստ են և ամեն ինչ անում են՝ կազմակերպելու մեր հայրենակիցների վերադարձը դեպի Հայաստան: Երկրորդ` պետք է ավելի հեռուն գնանք և պետք է լավ ուսումնասիրենք այն հայերի ապագան, որոնք բնակվում են Միջին Արևելքում: Պետք է տեսնենք, թե արդյոք մեր հայերը Լիբանանում, Սիրիայում, Իրանում, Իրաքում և Միջին Արևելքի այլ երկրներում ապագա ունե՞ն՝ իբրև գաղութ, իբրև անձ, թե՞ ոչ: Կարելի է այդ հարցով խորհրդաժողով գումարել և քննարկել, թե ինչպես կարելի է ուսումնասիրել այդ հարցերը: Այդ գաղութները կարևոր են, աշխատող են, կարևոր արժեք ունեն և կարող են շատ օգտակար լինել Հայաստանի համար տարբեր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական և այլն: Բայց Հայաստանը պետք է ցույց տա, որ պատասխանատու պետություն է:

– Սիրիայում հայերի անվտանգության ապահովման համար Հայաստանն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի, որպեսզի վատ սցենարներ չկրկնվեն:

– Ասել, թե Սիրիայի ազատ բանակը հաջողության դեպքում անպայման հայերի դեմ պետք է աշխատի և հակահայկական քաղաքականություն վարի, դեռ վաղ է: Ընդդիմությունը միակողմանի չէ, շատ ուժեր կան այդ ընդդիմության մեջ, որոնք հայերի հետ լավ հարաբերությունների մեջ են: Եթե հանկարծ ամենավատ տարբերակը գործի և ասենք` հայերի դեմ շարժում գործի, Հայաստանը պետք է իր բոլոր լծակներով ամեն ինչ անի, որպեսզի ապահովի հայերի սեփական և ընդհանուր շահերը, սեփական և ընդհանուր կյանքը: Բայց եթե լուծում չլինի, և Իրաքի իրադարձությունները կրկնվեն, ամեն օր ռմբակոծություններ լինեն, գործողություններ լինեն դպրոցների դեմ, եկեղեցիների դեմ, միությունների դեմ, նշանակում է, որ Հայաստանը և նրա դաշնակից միջազգային համայնքը պետք է ամեն ինչ անեն, որ կազմակերպվի հայերի ներգաղթը դեպի Հայաստան: Սիրիահայերն իրենց հերթին պետք է որոշեն՝ ուզո՞ւմ են գալ Հայաստան, թե՞ ոչ: Եթե որոշեն, որ ուզում են գալ, ուրեմն Հայաստանը պետք է պատրաստ լինի ընդունելու նրանց՝ ստեղծելով ապրելու համար բոլոր պայմանները: Դա կարելի է կազմակերպել, հատկապես, որ այսօր Հայաստանից արտագաղթ կա: Դա շատ բան կնշանակի, կնշանակի, որ Հայաստանը վստահելի պետություն է: Չեմ ուզում սա համեմատել Իրաքի դեպքերի հետ, քանի որ Իրաքի դեպքերը մի փոքրիկ օրինակ էին: Սիրիայում ավելի շատ հայեր կան, և ուրեմն ավելի մեծ աշխատանք պետք է տարվի՝ կազմակերպելու նրանց ներգաղթը:

– Բայց Հայաստանի իշխանությունները նաև նման մի տեսակետ  ունեն, որ սիրիահայ գաղութը մեզ համար շատ կարևոր գաղութ է հենց տեղում, և ցանկալի չէ, որ այնտեղի հայերը տեղափոխվեն Հայաստան:

– Եթե այդպես է, դա դժբախտություն է: Չեն կարող հայերն այնտեղ տարածել ազգային գաղափարները և արժեքները, եթե Սիրիայում անհանգիստ վիճակ է: Սփյուռքի նախարարություն ունենք, ո՞ւր է, ո՞ւմ պետք է դիմեն մարդիկ: Հրանուշ Հակոբյանը Սիրիայում պետք է լիներ այսօր: Այնտեղ պետք է լինի մեկ ամիս, երկու ամիս, մեր հայրենակիցների հետ պետք է լիներ: Ասում են, թե հանգիստ է վիճակը: Ուրեմն, եթե հանգիստ է վիճակը Սիրիայում, Հրանուշ Հակոբյանը թող գնա և թող մնա հայերի հետ Հալեպում կամ Դամասկոսում: Դա կնշանակի, որ Հայաստանն ավելի պատասխանատու մոտեցում ունի այս հարցերում և մտահոգ է սիրիահայերի ճակատագրով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում