Մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսում «Թալիբան»-ի զինյալներն Աֆղանստանի հյուսիսում սպանել են մզկիթում երեկոյան նամազ անող իմամին: Այս մասին հայտնում է տեղեկատվական «Պաժվակ» գործակալությունը:
Տեղի վարչության տեղեկացմամբ` դեպքը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան` Կունդուզ նահանգում, երբ զինյալները ինքնաձիգներով կրակ են բացել նամազ անող անցորդների վրա:
Հարձակման հետևանքով սպանվել են մզկիթի իմամը, տեղի ոստիկանապետը ու ևս մեկ խաղաղ բնակիչ, մի քանիսը ստացել են վնասվածքներ:
Աֆղանստանում ապստամբների ռազմական ակտիվությունը այս ամառ զգալիորեն մեծացել է: ՆԱՏՕ-ի տեղեկություններով` 2012թ. մայիսի սկզբից մինչև հուլիսի վերջը զինյալների հարձակումները ավելացել են 11 տոկոսով` անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:








































