Յուլիա Տիմոշենկոյի պաշտպանյալ, Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Սերգեյ Վլասենկոն չի բացառում, որ Ուկրաինայի նախկին վարչապետին հուլիսի 31-ին հիվանդանոցից պարտադրաբար կտեղափոխեն Խարկովի դատարան:
«Նրանք կարող են փորձել նրան բերել դատարան, չէ՞ որ հենց այնպես չեն անցկացրել այդ անօրինական փորձաքննությունը: Իհարկե, նրանք այն անցկացրել են, որպեսզի ծածկվեն ինչ-որ թղթով ու փորձեն նրան բերել»,- ասել է Վլասենկոն ուկրաինական УНИАН գործակալությանը:
Ավելի վաղ Տիմոշենկոն պնդում էր, որ խարկովյան հիվանդանոցում, որտեղ ինքը բուժվում է, պատրաստում են սրահ` դատարանում դատական նիստի ժամանակ տեսահամաժողովի անցկացման համար:
Երեկ Ուկրաինայի առողջապահության նախարար Ռաիսա Բոգատիրյովան հայտնել էր, որ, ըստ բժիշկների, Տիմոշենկոյի վերականգնողական կուրսն ավարտվել է հաջողությամբ:









































