Սիրիայի Հանրապետական գվարդիայի նախկին հրամանատար, գեներալ Մանաֆ Տլասը, որը հուլիսի սկզբին փախել էր երկրից, պատրաստվում է գլխավորել «անցումային կառավարությունը», որը պետք է ստեղծվի երկում Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադին գահընկնեց անելուց հետո: Նա մտադիր է Ռուսաստանի իշխանությունների հետ քննարկել սիրիական ճգնաժամից կարգավորման հեռանկարները:
Այս մասին, RIA Novosti-ի տեղեկացմամբ, հաղորդել են թուրքական ԶՄԼ-ները:
Գերենալ Տլասը Սիրիայի նախկին պաշտպանության նախարար Մուստաֆա Տլասի որդին է, որն այդ պաշտոնը ավելի քան 30 տարի զբաղեցրել էր Սիրիայի նախագահ Հաֆեզ Ասադի գահակալության տարիներին:
Տլասը համարվում էր Բաշար Ասադի մանկության ընկերը: Նա ղեկավարում էր Հանրապետական գվարդիայի 105-րդ էլիտար բրիգադը, սակայն 1 տարի առաջ հեռացվել էր Սիրիայի ապստամբական շարժման դեմ պայքարի մեթոդների վերաբերյալ պարտականությունների կատարման հարցում ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:








































