Ամերիկյան դատախազությունը արվեստի դիլեր Սուբհաշ Կապուրին ձերբակալելու օրդեր է տվել: Նրա մոտ հայտնաբերվել էին ասիական հնություններ` 20 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ: Այս մասին հայտնում է The New York Times-ը: Ոստիկանության տվյալներով` արժեքավոր իրերը գողացված են եղել:
Առգրավված արվեստի գործերի շարքում է մ.թ. IX-XII դարի բրոնզե քանդակը, որը, ենթադրաբար, գողացվել է հնդկական տաճարից: Քանդակը գնահատվում է 2,5 մլն դոլար:
Կապուրը Մանհեթենում գտնվող «Անցյալի արվեստը» պատկերասրահի սեփականատերն է: Պատկերասրահում ներկայացված է 5000 ցուցանմուշ, որոնք կապված են Հիմալայների, հարավարևելյան և հարավային Ասիայի պատմության ու մշակույթի հետ:
Կապուրից առգրավված ցուցանմուշները նախկինում ցուցադրվել են խոշոր թանգարաններում: Արվեստի դիլերը դրանց ծագումը հիմնավորելու համար կեղծել է փաստաթղթերը:
Կապուրին ձերբակալել են Գերմանիա կատարած այցի ժամանակ: Հուլիսի 14-ին նրան արտահանձնել են Հնդկաստանին, որտեղ նա գտնվում է մինչ օրս: Հնդկաստանում նույնպես նրա դեմ թանկարժեք առարկաների գողության մեղադրանք է առաջադրվել: Արվեստի դիլերին մատնել են նրա սինգապուրցի նախկին սիրուհին և գործընկերը` Պարամասպրի Պունուսամին:










































