Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ մինչև 2016 թվականը Թուրքիան 8 միլիոն դոլար կծախսի սպառազինություն գնելու վրա, իսկ թուրքական արտադրության զենքի արտահանումը կհասնի 2 միլիարդ դոլարի: Այս մասին են վկայում Պաշտպանական արդյունաբերության ենթաքարտուղարության (SSM) տվյալները:
SSM-ի 2012-2016 թվականների համար նախատեսված պլանում Թուրքիայի թանկարժեք նախագծերի թվում ընդգրկված է առաջիկա տարիներին ամերիկյան F-35 կործանիչների կամ գերմանական U-214 սուզանավերի գնումը:
Բացի այդ, Թուրքիան 4 միլիարդ դոլար կծախսի հեռահար գործունեության զենիթա-հրթիռային համալիրների գնման վրա և այդ հարցում պետք է ընտրություն կատարի օտար 4 մատակարարների առաջարկների միջև:
Թուրքիան պլանավորել է մեծացնել իր ռազմական արտադրանքի արտահանումը, ինչը հատկապես վերաբերում է իսլամական երկրներին: Ներկայումս թուրքական ռազմական արտադրանքն արտահանվում է ավելի քան 10 իսլամական երկիր:










































