Մեքսիկայի հարավում չեզոքացվել է խոշորագույն` Zetas նարկոկարտելի առաջնորդ Մաուրիսիո Գիսարը, որը հայտնի է «Դեղին» (El Amarillo) մականվամբ:
Ինչպես հաղորդում է MIGnews-ը, նրան չեզոքացնելու գործողությունն իրականացրել է ծովային հետևակը: Գիսարը ձերբակալվել է Պուբլա նահանգի ոչ մեծ քաղաքի հյուրանոցում, որտեղ նա ցանկանում էր պաշտպանվել 20 նռնակներով, հակատանկային նռնականետերով և ատրճանակ-գնդացրով:
Գիսարը կասկածվում է Վերակրուս նահանգում ապրիլին 4-ին զինվորների ոչնչացման մեջ: Բացի այդ, նրան է վերագրվում է կոկաին և այլ տեսակի թմրամիջոցներ ԱՄՆ տեղափոխելու կազմակերպումը:
Zetas կարտելը հիմնվել է դասալիք զինվորների կողմից:








































