2010 թվականին «Սան Պաուլո»-ից 13.5 միլիոն եվրոյով Իտալիայի մայրաքաղաք տեղափոխվեց 27-ամյա Հերնանեսը: Խաղալով Իտալիայում՝ նա հայտնվեց այնպիսի թիմերի ուշադրության կենտրոնում, ինչպիսիք են «Միլան»-ն ու «Բարսելոնա»-ն:
Խաղացողի գործակալը պնդում է, որ ֆուտբոլիստը ուզում է մնալ «Լացիո»-ում` շեշտելով, որ Հերնանեսի ծառայություններով հետաքրքրված են ֆուտբոլային գրանդներ «Միլան»-ը և «Բարսելոնա»-ն:
«Հիմա ես Բրազիլիայում եմ, բայց օգոստոսին մեկնելու եմ Հռոմ: Ես կրկին խոսելու եմ նախագահ Կլաուդիո Լոտիտոյի հետ: Բազմաթիվ զանգեր եմ ստացել, որոնք վերաբերել են Հերնանեսին: Ես դեռ ոչ մի պաշտոնական առաջարկ չեմ ստացել գրանդ ակումբներից, սակայն նրանց գործակալները ակտիվորեն հետաքրքրվում են Հերնանեսով: Լսել եմ, որ «Բարսելոնա»-ն ու «Միլան»-ը հետաքրքրված են, բայց ոչ մի առաջարկ չեմ ստացել իրենցից: Հերնանեսը պայմանագիր ունի «Լացիո»-ի հետ ու բազմիցս է ասել, որ ցանկանում է մնալ Հռոմում»,- Ժոզեֆ Լիի խոսքերն է մեջբերում Lalaziosiamonoi.it-ը:








































