Կոլումբիայում պայթեցվել է Ecopetrol պետական ընկերության կողմից ղեկավարվող նավթատարը: Երկրի իշխանությունները կատարվածի պատասխանատվությունը դնում են FARC-ի ապստամբների վրա: Ինչպես հաղորդում է BBC-ն, դեպքի վայրում ուժեղ հրդեհ է բռնկվել:
Ecopetrol ընկերությունը հայտնել է, որ այս տարի ենթակառուցվածքային օբյեկտների վրա իրականացվել է ավելի քան 60 հարձակում, որոնց զոհ է դարձել 6 մարդ:
Վերջին հարձակումների ընթացքում ընկերությունը նավթի օրական արտահանումը ստիպված էր իջեցնել 20 հազար բարելով:
Հիշեցնենք. հունիսի սկզբին FARC-ը հայտարարություն էր տարածել, որում պատրաստակամություն էր հայտնում խաղաղություն հաստատել երկրում: Եթե փաստաթուղթը համապատասխանի իրականությանը, իշխանությունները պատրաստ են համագործակցել նրանց հետ:







































