Լոս Անջելեսի դատարանն ուրբաթ օրը Ջեքսոնի հարազատների հայցը բավարարելու մասին որոշում է կայացրել: Գերագույն դատարանի դատավոր Միչել Բեքլոֆը սեփական նախաձեռնությամբ դատական կատարածուին պատվիրել է «Անչափահաս երեխաներին ստատուսից զրկել» վերնագրով զեկույց պատրաստել: Քեթրին Ջեքսոնը բողոքել է` պնդելով, որ սեփական թոռներն իրեն իր կամքին հակառակ են պահել Արիզոնայում:
Իր մեկ էջանոց հրամանում Բեքլոֆը պատվիրել է երեխաների հետ զրույց անցկացնել հենց դպրոցում և զեկուցել անձամբ իրեն:
Իսկ Մայքլ Ջեքսոնի քույրերը` Ռեբբին և Ջենիթը, եղբայրները` Ջերմեյնն ու Ռենդին, դեռ պայքարում են նրա ժառանգության համար:










































