«Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին հայտնել է Լոնդոնի Օլիմպիադայի բացման արարողությունից ստացած իր տպավորությունների մասին:
«Մեծ Բրիտանիայի մեծաշուք պատմությունն է: Լոնդոնի Օլիմպիադայի բացման արարողությունը տարբերվում էր բոլոր նրանցից, որ ես տեսել եմ: Այն պարզապես հիանալի էր կազմակերպված: Շքեղ շոուն նաև անչափ խորիմաստ էր: Շատ դիտարժան բացում էր»,- նշել է Ռունին Twiteer-ի իր էջում: