Կրեմլը «Գազպրոմն» օգտագործում է որպես ներքին և արտաքին մրցակիցների դեմ պայքարի միջոց` գրում է Մատեո Կացուլանին Legno storto թերթում:
«Հուլիսի 23-ին Յարոսլավլը մնացել է առանց գազի, էլեկտրականության, նույնիսկ` առանց տաք ջրի: Քաղաքապետ Եվգենի Ուրլաշովը Պուտինին խնդրել էր միջամտել, սակայն` ապարդյուն»,- գրում է հոդվածի հեղինակը:
Հոդվածագրի կարծիքով` «Գազպրոմի» քաղաքական պահվածքի ամենացայտուն վկայությունը Լեհաստանի հետ հարաբերություններն են. «Լեհաստանը ևս, ինչպես Ուկրաինան, դժգոհ է բարձր գներից և բազմիցս խնդրել է վերանայել պայմանագիրը, սակայն չի հաջողվել»:










































