Մերիլենդ նահանգի ոստիկանությունը ձերբակալել է մի տեղի բնակչի, որն իրեն անվանում է Ջոքեր: Նա զանգահարել և սպառնացել է գնդակահարել նախկին գործընկերներին:
Ձերբակալվածի տանը հայտնաբերվել է զենքի մի ամբողջ պահեստ: Այս մասին հաղորդում է WTOP ռադիոկայանը:
«Երիտասարդը սպառնացել է այն ընկերության աշխատակիցներին, որտեղից ավելի վաղ ինքը հեռացվել էր»,- հաղորդում է ռադիոկայանը:
Ձերբակալության մասին հայտնի է դարձել Ավրորա քաղաքում տեղի ունեցած ողբերգությունից մեկ շաբաթ անց: Ջեյմս Հոլմսը սպանել էր 12 և վիրավորել 58 մարդու և իրեն անվանում էր Բեթմենի հակառակորդ` չարագործ Ջոքեր:
Ընկերության ղեկավարությունը դիմել է ոստիկանությանը, երբ զանգահարողի բնակության վայրը հաստատվել է:
Պրեսկոտին ձերբակալել են: Ձերբակալման ժամանակ նա հարբած է եղել և ոստիկանությանը դիմադրություն է ցույց տվել: Պրեսկոտի վերնաշապիկի վրա գրված է եղել` «Զենքը չի սպանում մարդկանց: Դա անում եմ ես»:








































