Մոլդովայի մաքսային աշխատակիցները` ներքին գործերի նախարարության հետ համատեղ, կանխել են երկրի տարածք վերջին 10 տարում հաշիշի ամենամեծ խմբաքանակի ներմուծման և տարածման փորձը: Թմրանյութը 57 կգ է եղել` 500 000 դոլար ընդհանուր արժողությամբ:
Հաստատված է, որ թմրանյութը Մոլդովայի երեք քաղաքացիներ ձեռք էին բերել Իսպանիայում: Ձերբակալվածները 25-29 տարեկան են: Համաձայն նախնական տվյալների` նախատեսվում էր տեղափոխվող թմրանյութն իրացնել Մոլդովայում և ՌԴ-ում:
Ձերբակալվածների մեղքն ապացուցվելու դեպքում նրանց սպառնում է 7-15 տարվա ազատազրկում:








































