Tuesday, 16 06 2026
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ

ՀՅԴ երիտթևը հարգանքի տուրք մատուցեց հայ հեղափոխական բանակի 5 մարտիկների հիշատակին (տեսանյութ)

1983թ. հուլիսի 27-ին, Հայ հեղափոխական բանակի հինգ հայ երիտասարդներ` Վաչե Տաղլեանը, Սեդրակ Աճեմյանը, Սարգիս Աբրահամեանը, Սիմոն Եահընյանը և Արա Քերջլեանը, Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում պայթուցիկ նյութերով բեռնված ավտոմեքենան քշեցին Թուրքիայի դեսպանատան դարպասից ներս: Այս գործողությունից 29 տարի է անցել: Հայ հեղափոխական բանակի 5 մարտիկների հիշատակին այսօր Կոմիտասի անվան պուրակում հարգանքի տուրք մատուցեցին Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդական թևի ներկայացուցիչները: Կոմիտասի անվան պուրակում հատուկ ցուցանակների վրա երիտասարդները հավաքել էին 80-ական թթ աշխարհի հեղինակավոր մամուլի էջերում տպագրված Լիսաբոնում տեղի ունեցածի վերաբերյալ բոլոր նյութերը:

Միջոցառման մասնակիցները քիչ ավելի ուշ հնարավորություն կունենան լսելու օրվա ոգով երգեր, այնուհետև գործողության վերաբերյալ փաստավավերագրական ֆիլմի դիտում է նախատեսվում:

Միջոցառումը կավարտվի հիշատակի մոմավառությամբ: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ հայաստանի երիտասարդական կենտրոնական վարչության անդամ Ազատուհի Սիմոնյանը, միջոցառումը նպատակ ունի հայ հասարակությանն իրազեկել, որ ունեցել է այնպիսի նվիրյալներ, ովքեր իրենց կյանքը չեն խնայել Հայ դատի համար:

Ըստ ՀՅԴ ներկայացուցչի` հինգ մարտիկների գործողությունն իրականում զինյալ պայքարի, հայ հեղափոխական բանակի ակտերից մեկն էր, որը հետագայում բավականին մեծ ազդեցություն թողեց ցեղասպանության ճանաչման և այս հարցը միջազգայնորեն քննարկելու գործում:

«Այսօր Հայաստանում հայ հասարակությունն ընդհանրապես տեղյակ չէ, որ այսպիսի հերոսներ են եղել: Մենք փորձում ենք այսպիսի միջոցառումներով իրազեկել հասարակությանը և այս մարդկանց հուշն ու հիշատակը բարձր պահել»,- մանրամասնեց Ազատուհի Սիմոնյանը` հույս հայտնելով, որ գոնե 30 ամյակին այս հինգ հայ մարտիկների գործողությունը հիշողների թիվը բավականին կշատանա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում